20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեր շերեփն արդեն չպիտի թղթե լինի. Զարուհի Փոստանջյան /վիդեո/

Քիչ առաջ  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկնարկեց  «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»՝ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը:

«Դուք ծանոթ եք կառավարության  եզրակացությանը, որտեղ մատնանշվում է, որ կառավարությունը դեմ չէ Արցախի ճանաչմանը,  բայց ժամանակի հետ կապված խնդիր կա: Կարծում եմ՝ այս  հանձնաժողովը այսօր  պիտի դրական որոշում կայացնի: Առնվազն մեծ օրակարգ պիտի մտնի այս հարցը: Սա է իմ առաջարկությունը», – նշեց  ժառանգական Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով՝ Հայաստանն իր հույսը պիտի դնի միայն իր վրա. պետք չէ ապավինել  դաշնակից երկրներին:

«Հերիք է: Մենք պիտի մերը վերցնենք: Մեր շերեփն արդեն չպիտի թղթե լինի: Իշխանությունների կողմից հիմնավորումներ են հնչել, թե Արցախի անկախության ճանաչումը կվնասի բանակցային գործընթացին,  ես էլ պիտի ասեմ՝ բանակցություններ չկան: Ադրբեջանցիների սարքերն ազատ թռչում են մեր երկրում: Այսօր պատերազմ է: Այն հատուկ է 21-րդ դարի պատերազմներին: Եթե հիմա սմերչը մեզ չի վնասում, դա դեռ չի նշանակում՝ պատերազմը դադարել է:  Այլ մայրաքաղաքներից չենք կարող սպասել, որ մեր հարցերը լուծեն: Մեր հարցերը պիտի լուծվեն Երևանում ու Ստեփանակերտում: Չենք կարող սպասել, որ Արցախի անկախությունը կընդունի ուրիշը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ