20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մոլախոտերի մեջ

‹‹ՀՀ նախագահի գնահատականների կոշտացումը հանգեցրեց նրան, որ այսօր մեր համանախագահ գործընկերները հանդես են գալիս հայտարարությամբ, որտեղ զետեղված են մտքեր, որոնք արտահայտել է մեր նախագահը››, – ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում  այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով  ներքաղաքական դիրքորոշումներին, մասնավորապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի շրջադարձային որակվող հայտարարությանը՝  Շարմազանովն ընդգծեց. ‹‹Այս հայտարարությունը տեղավորվում է նախագահ Սարգսյանի՝ փետրվարի 12-ին հնչեցրած ծրագրային ելույթի մեջ: Փետրվարին նախագահը նշեց այն առաջնահերթությունների  մասին, որոնցով պիտի առաջնորդվի պետական ապարատը: Այո, մենք պետք է պայքարենք կոռուպցիայի, հովանավորչության ու բոլոր այն բացասական երևույթների դեմ, որոնք կարող են խանգարել ՀՀ զարգացմանը: Այդ հայտարարությունը պետք է դիտարկենք այս կոնտեքստում››:

Արդյունքները տեսնելու, զգալու համար ժամանակ է պետք:

‹‹Երբ սերմը  ցանում են, միանգամից պտուղ չի տալիս: Սերմը ցանելուց հետո պիտի արև լինի, պիտի այն փայփայեն, ժամանակ անցնի, որ այն պտուղ տա: Մենք ամենքս պիտի ջանք թափենք, որ այդ առողջ սերմը պտուղ տա, ու  դրան մոլախոտերը չխանգարեն: Դրա համար էլ մենք  պետք է կարողանանք մեր թերությունները նկատել ու  շտկել դրանք: Ի վերջո, բոլոր գնահատականները մեկ տարի անց կտա ժողովուրդը: Եթե վստահի, ձայն կտա, եթե ոչ` չի տա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ