25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ վիճակում են առաջնագծի ազատամարտիկները /վիդեո/

Առաջնագծում իրենց առաքելությամբ գտնվող բժիշկները շարունակում են արձանագրել հրատապ օգնության կարիք ունեցող դեպքերը: Նրանք  իրենց մասնագիտության շրջանակներում իրազեկում և ճիշտ կողմնորոշում են սահմանապահ զինվորին՝ առիթի  դեպքում ճիշտ գործողություններով կանխել  հետագա բարդությունները:

Henaran.am-ի առաջնագծում հանդիպել է Արագածոտնից եկած 6 զինվորական բժիշկների:

«Ամփոփելով մեր մի քանի օրվա աշխատանքները կփաստեմ, որ սա դեռ կատարվելիք աշխատանքի սկիզբն է»,-նշեց Արագածոտնի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ` Վարուժան Հակոբյանը: ԼՂՀ են եկել անհրաժեշտ բուժսարքավորումներով հագեցած մեքենայով:

Բժիշկները փաստում են, որ բոլոր զինվորների մոտ մեծ էներգետիկա կա, պայքարի ցանկություն:

«Անգամ սրտի հիվանդությամբ և շաքարային դիաբետով հիվանդները չեն ցանկանում լքել առաջնագիծը,-նշում է Վարուժան Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

IMG_8169IMG_8171IMG_8174

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ