23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լավ թաղումներ, հարսանիքներ ենք կազմակերպում, բայց Ղարաբաղին փող տալ չենք սիրում

«Այն համախմբումը, որը կապում ենք Ղարաբաղի հետ հոգեբանական նշանակություն ունի, իսկ երբ գործը հասնում է փող տալուն, խնդիրներ են առաջանում: Աշխարհում 12 մլն հայ է ապրում, մարդիկ, որոնք տնտեսական հզոր դիրքեր ունեն, բայց որքան գումար է հավաքվում ԼՂ-ի համար տրամադրվող հեռուստամարաթոններին. 30-ից 40 միլիոն ենք հավաքում, ընդ որում, գումարի կեսը խոշոր գործարար է տալիս. սա ծիծաղելի թիվ է: Եթե 12 միլիոնից ամեն մեկը 100 դոլար էլ տար, 1 միլիարդ դոլարից ավել գումար կհավաքվեր»:

Այստեղ մենք օրինակ` հրեաներից սովորելու բան ունենք, կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հավելելով, որ Արցախին տրվող օգնությունը պետք է լինի ոչ միայն սոցիալական, այլ նաեւ ռազմական եւ ոչ թե պատերազմական իրավիճակներում, այլ ամենամյա.

«Պետք չէ վախենալ ռազմական օգնություն բառից»: Սոցիոլոգը նշում է մենք հյուրասեր ազգ ենք, արարողակարգի հետ խնդիր չունենք. «լավ թաղումներ, հարսանիքներ ենք կազմակերպում, հյուրասիրում ենք, բայց փող տալ չենք սիրում: Բնակչության միայն 7 տոկոսն է դրամական օգնություն է ցուցաբերում, երբ կարիք է լինում, 8 տոկոսը` կամավորական աշխատանք»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ