24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իվետան բացատրել է` ինչու է բարձրացրել Արցախի դրոշը /վիդեո/

Նախօրեին Եվրատեսիլ 2016-ի առաջին կիսաեզրափակչի ժամանակ Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը «կանաչ սենյակում» Արցախի դրոշը բարձրացրեց, թեեւ այն մրցույթի արգելված դրոշների ցանկում էր։

Կիսաեզրափակչից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Շվեդիայից լրագրողը Իվետային հարցրել է այս մասին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի դրոշը ամենաքաղաքական արտացոլանքով դրոշներից մեկն է Եվրոպայում, «ինչու՞ որոշեցիր բարձրացնել այդ դրոշն այսօր կանաչ սենյակում»:

Ի պատասխան՝ Իվետան նշել է, որ ինքը նման հարց սպասում էր։

«Դուք չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը և իմ սիրտը, իմ մտքերը ու բոլոր հույզերը իմ հայրենիքի հետ են: Այն ամենը ինչին ես կոչ եմ անում,  ուզում եմ գոչել, բղավել՝ խաղաղությունն է: Խաղաղություն եմ ուզում սահմանում: Հայաստանը խաղաղություն է ուզում: Հենց այդ պատճառով էլ գրել եմ իմ երգը՝ «Սիրո ալիք»: Ուզում եմ տարածել սիրո ալիքները։ Դրա համար էլ դրոշը բաձրացրել եմ, որովհետև ուզում եմ մարդիկ կենրոնանան դրա վրա: Ես աշխարհում խաղաղություն եմ ուզում: Շնորհակալություն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ