20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այսպես շարունակել չի կարելի. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը

– ՊարոՆ Ջհանգիրյան, ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյան եւ ՍԵրժ Սարգսյան հանդիպումը, եւ դրանից հեստ այս՝ կարծեք թե կոնսոլիդացիան:

– Բոլոր տարաձայնությունները մնում են, բւսյց մենք չէինք լինի մենք, եթե արտաքին վտանգի պայմաններում մի կողմ չդնեինք ներքին տարաձայնությունները, հակասությունները եւ չմիանայինք իշխանությանը արտաքին ագրեսիայի հետմղման գործում։ Մնացած բոլոր խնդիրները մնացել են, այստեղ կոնսոլիդացիա միայն արտաքին թշնամու կամ արտաքին մարտահրավերների դեմ է կատարվել, հանուն այդ մարտահրավերների հաղթահարման է կատարվել, ուրիշ որեւէ բան տեղի չի ունեցել։

-Ընդդիմության լիդերն այսօր աջակցում է Ս. Սարգսյանին՝ կոնկրետ Արցախի խնդրի հետ կապված։

-Բա ի՞նչ անի։ Եթե արտաքին թշնամին ցանկանում է մտնել մեր տուն, ընդդիմությունն ի՞նչ անի. հրապարակներում ցույց ու  միտի՞նգ անի։ Ընդդիմությունն աջակցում է, բայց չի բանակցում։ ԼՂ հարցով բանակցում են իշխանությունները, մենք  աջակցում Ենք, որպեսզի բանակցային թույլ պայմաններ չունենա ՀՀ իշխանությունը այսօրվա պարագայում, որովհետեւ արտաքին վտանգի խնդիր է, բայց մենք՝ ինքներս, բանակցային պրոցեսում ներգրավված չենք։

 – Պարոն Ջհանգիրյան, արդյո՞ք իշխանությունը դեմքով շրջվեց դեպի հանրությունը։

– Ես մի քիչ ավելի լավատես եմ, ուղղակի իմանալով զինվորական գործի առանձնահատկությունները՝ հատկապես այսպիսի պայմաններում, ես ենթադրում եմ, որ ինչպես ասում են՝ գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում: Հուսամ, որ շատ բաներ կփոխվի: Ի վերջո, իշխանությունների համար էլ ակնհայտ եղավ այս չորսօրյա պատերազմի տնթացքում, թե որտեղ ինչ թերացում, ինչ բացթողում, ինչ սխալ կար: Բայց այդ խնդիրների քննարկումը հրապարակային չի կարող լինել, այդ խնդիրները պետք է քննարկել փակ լսարաններում եւ մասնագիտական քննարկում են պահանջում: Լրագրողական հարց-պատգամավորի պատասխան. այսպես չի կարող լինել, որովհետեւ դրանք պաշտպանությանը վերաբերող խնդիրներ են: Մնացած հարցերը, տեսնենք, հո Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ ասում է, իշխանությունները պարտավոր չեն այդպես էլ վարվեն, չէ՞: Տեսնենք:

-Բայց դուք լավատես եք:

-Ես կարծում եմ, որ բոլորը հասկացել են, որ այսպես շարունակել չի կարելի. արդեն ոչ թե իշխանություն-ընդդիմություն խնդիրն է, այլ Հայաստանի եւ Ղարաբաղի գոյության խնդիրն է: Այսպես շարունակենք, մենք շատ լուրջ փորձությունների առաջ կկանգնենք:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ