24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Թող առաջինը քար նետի նա, ով մեղավոր չէ»

ԱԺ փոխնախագահ  Էդուարդ  Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի աղմկահարուց հայտարարությանը՝ լրագրողներին հորդորելով հնարավորինս հանդուրժող կերպով մոտենալ այդ հարցին:

«Մենք բոլորս ապրում ենք նյարդային պահեր: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մի փոքր ավելի զգացմունքային ենք: Եկեք ներողամիտ լինենք, ավելի հանդուրժող լինենք. որեւէ մեկս ապահովագրված չենք, որպեսզի նմանատիպ էմոցիոնալ հայտարարություն անենք: Այն, որ հարգարժան Ռադիկ Մարտիրոսյանն իր ողջ կյանքը ներդրել է հայկական գիտության զարգացման համար պետք է հարգել, եւ թող առաջինը քար նետի  նա, ով մեղավոր չէ»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝ մարդը սխալական է, պետք չէ մարդուն  դատապարտել  սխալների համար. ոչ ոք իդեալական չէ: «Հիմա չասեք` Շարմազանովը բոլորի փոխարեն սկսել է ներողություն խնդրել, բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է հիմա փետը վերցնենք եւ ընկնենք հարգարժան ակադեմիկոսի հետեւից: Չի՛ կարելի: Պետք է հանդուրժող լինենք: Ես համոզված եմ՝ դա գուցե էմոցիոնալ գնահատական է եղել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ