18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյան-Հովհաննիսյան ճակատում թեժ է. Իրատես de facto

Բավականին թեժ է պայքարը ոչ միայն ընդդիմություն-ԲՀԿ “ճակատում”, այլեւ Րաֆֆի Հովհաննիսյան-ԲՀԿ “ճակատում”:

ԲՀԿ ասելով առաջին հերթին նկատի է առնվում ոչ թե բուն ԲՀԿ-ն, այլ նրա թիկունքում գործող անձինք` “ուղեղային կենտրոնը”, որոնց հաջողվել է այս պահին քիչ թե շատ ռեստավրացիայի ենթարկել ԲՀԿ-ն` Ծառուկյանին “լուսանցքում” պահելով, որոշումների պատասխանատվությունը նրա ձեռքից վերցնելով` ԲՀԿ-ի քաղաքական բլոկին հանձնարարելով:

Ընդ որում` Րաֆֆու հետ համագործակցող, նրա թիկունքում գործող այդ ուժերը մասնավոր զրույցների ընթացքում չեն էլ թաքցնում, որ Րաֆֆին իրենց ”պետք” է մինչեւ որոշակի փուլ` մինչեւ ավագանու ընտրություններ։

Դրանից հետո ինքն արդեն պետք չէ, պրոցեսն ինքն իրեն կգնա, որովհետեւ ավագանու ընտրություններում մեր բոլորի հաղթանակը լիարժեք է լինելու. ճիշտ է, ավագանու ընտրություններում իշխանություններն էլի նկարելու են, բայց այդ ժամանակ ընդդիմության նոր ֆավորիտներ են լինելու, եւ բողոքն էլ ավելի բուռն է լինելու:

“Ասենք, հենց Օսկանյանը, որն էլ Րաֆֆուն կչեզոքացնի: Նրա հետեւում խաղալու են Լեւոնը, Քոչարյանը, ՀՅԴ-ն: Րաֆֆու ստացած ձայները ԲՀԿ-ի ձայներն են, ու քաղաքապետի ընտրությունների ժամանակ ամեն ինչ տեղն է ընկնելու”,- թերթի հետ զրույցում ասել է ընդդիմադիր “ուղեղային կենտրոնի” ներկայացուցիչը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ