20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քիմ Քարդաշյանի “հյուսիսային” առաջնեկը

Քիմ Քարդաշյանը եւ Քենյի Ուեսթը, որոշել են յուրահատուկ անուն դնել իրենց առաջնեկին: Հարցը նրանում է կայանում, որ Քենյին ցանկանում է, որ իրենց աղջկա անունը համահունչ լինի իր ազգանվան հետ: Եւ քանի որ իր անունը թարգմանաբար ”արեւեմուտք” է նշանակում, հետեւաբար աղջկան որոշել են անվանել հորիզոնի կողմերից մեկի անվամբ: Հավանաբար, երեխան կկրի Նորդ անունը, որը թարգմանաբար “հյուսիս” է նշանակում: Այսպիսով, կստացվի Հյուսիս-Արեւմուտք: Smile

Հայտնի է, որ հանրահայտ մարդիկ հաճախ են իրենց երեխաներին տարօրինակ անուններ դնում, եւ աշխարհագրական անուններն էլ վերջին հորիզոնականներում չեն: Օրինակ` Մըրայա Քերիի զույգ երեխաներից մեկի անունը Մարոկկան է, Մայքլ Ջեքսոնի աղջիկը կրում է Փարիզ անունը, իսկ Բեքհեմների ընտանիքում մեծանում է փոքրիկ Բրուկլինը:

Երաժիշտ Դեյվիդ Բոուին նույնպես ցանկանում էր որդու անունը հարմարեցնել իր ազգանվանը եւ անվանել է … Զոուի: Սակայն տղան երկար չդիմացավ եւ սկսեց ինքն իրեն կոչել պարզապես Ջո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ