19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բյուրականի աստղադիատարանը կարդիականացվի

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այցելեց Բյուրականի աստղադիտարան: Արթուր Բաղդասարյանն աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց աստղադիտարանում, տեղում ծանոթացավ իրականացվող աշխատանքներին եւ առկա խնդիրներին: 

Ռուսաստանի Դաշնության եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում, 2012թ.-ից “Ռոսկոսմոսի” կողմից իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագրի աշխատանքները ընթացել են 3 տարի: Ծրագրի իրականացման գործում ակտիվ դեր է կատարում “Ռուսհամագործակցություն” հայաստանյան ներկայացուցչությունը:

            Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերաշահագործման հանձնել աստղադիտարանի ձեւափոխված առաջատար երկու դիտակները, որոնք կրկին տարբեր չափանիշներով կդառնան լավագույնները աշխարհում: Դրանց կավելացվեն նաեւ “ՊՐՈԵԿՏ-ՏԵԽՆԻԿԱ”-ի կողմից պատրաստված եւ ս/թ մայիս-հունիս ամիսներին ներկրվող 5 նոր, տարբեր տրամագծեր ունեցող դիտակները` իրենց ժամանակակից ղեկավարման կենտրոնով:

Բյուրականի աստղադիտարանի արդիականացման ծրագիրը նախատեսվում է ավարտել 2013 թվականի վերջին, որի ընթացքում ֆինանսական ներդրումների ծավալը կգերազանցի 5 մլն. եվրոն: Դրա արդյունքում Բյուրականի աստղադիտարանը կգործի իր ողջ ծավալով եւ կարեւոր տեղ կզբաղեցնի երկրագնդի համար վտանգ հանդիսացող տիեզերական աղբի եւ գիսաստղերի ու երկնաքարերի տեղաշարժերի միջազգային դիտարկման համակարգում:

Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց.”Մենք սկսում ենք Բյուրականի աստղադիտարանի վերածննդի, արդիականացման ծրագիրը, եւ ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել կոլեկտիվի անդամներին այս տարիների ընթացքում ազգային այս արժեքը պահելու, պահպանելու համար: Բյուրականն, իսկապես, ազգային արժեք է, եւ մենք պետք է կարողանանք տիեզերագիտության մեր լավագույն ավանդույթները վերականգնենք: Մենք խորացնելու ենք աջակցությունը Բյուրականին ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ հնարավորինը անելու ենք աջակցելու միջազգային համագործակցությունը զարգացնելու համար, իսկ հայ-ռուսական արդեն իսկ առկա ծրագրերը առաջ ենք մղելու, որպեսզի ունենանք իրոք վերածնված Բյուրական: Արդիականացման արդյունքները նոր, գայթակղիչ եւ նշանակալից կարգավիճակ կհաղորդեն Բյուրականի աստղադիտարանի զարգացման, նոր հայտնագործություների իրականացման, Հայաստանի գիտական վարկանիշի բարձրացման, երկրում տիեզերագիտության խթանման, համապատասխան միջազգային կազմակերպություններում ու նախագծերում ընդգրկվելու հնարավորությունների մեծացման, տարածաշրջանային գիտահետազոտական հենակետ դառնալու, զբոսաշրջության եւ գիտասիրողական  էքսկուրսաների զարգացման,  երիտասարդ կադրերի եւ նոր աշխատատեղերի ստեղծման համար”:

Ասղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց Արթուր Բաղդասարյանին եւ նշեց. “Ձեր ուշադրության եւ ցուցաբերած աջակցության շնորհիվ մեկնարկել է Բյուրականի աստղադիտարանի արդիականացման ծրագիրը եւ այսօր մեզ համար նշանակալի օր է, քանի որ սկսում ենք մեր աշխատանքները: Աստղադիտարանն, որպես ինստիտուտ, այսօր աշխատում է, հետազոտություններ են կատարվում, բայց դիտողականության հնարավորությունները արդիականացման աշխատանքների շնորհիվ կաճեն եւ աստղադիտարանը նորից կհայտնվի աշխարհի լավագույն դիտարանների շարքում որպես դիտողական կենտրոն”:

            Աստղադիտարանի  անձնակազմը այսօր բաղկացած է շուրջ 40 գիտաշխատողից (ԽՍՀՄ տարիներին այն կազմում էր ավելի քան 300 աշխատակից): Աստղագիտարանին պետական բյուջետից տարեկան հատկացվում է շուրջ 85 մլն. դրամ ֆինանսավորում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ