24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամուսնուց առաջ` ընթերցողը /վիդեո/

“168 ժամ” օրաթերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի ամուսինը` Հովհաննես Շահինյանը Երեւանի ավագանու ընտրությունների ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում է: “Այդքանն է ճիշտ”,-ասաց Սեյրանյանը: Նա չի կարող ասել արդյո՞ք ամուսինը հավակնում է Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնին:

“Քաղաքական ուժերը պայքարի մեջ են մտնում, թեժ պայքար է լինելու, եւ տվյալ քաղաքական ուժի որոշելիքն է այդ հարցը: Ես չեմ խառնվում”,-ասաց: Ամուսնու փոխքաղաքապետ դառնալը Սաթիկ Սեյրանյանին չի խանգարելու:

 “Շահինյանը եղել է Արաբկիրի թաղապետ, ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավար: Ես  պատասխանատու եմ նախ եւ առաջ իմ ընթերցողների առաջ եւ կաշկանդված չեմ եղել”,-ասաց նա: Գլխավոր խմբագիրը հիշեց, որ Ազատության հրապարակում, երբ ընդդիմությունը միտինգներ էր կազմակերպում, շատ մարդկանց անուններ էր տալիս, այդ թվում` իր ամուսնու:

“Բայց ես հրապարակել եմ այդ ելույթները, ընդդիամդիր գործիչների տեսակետները”,-ասաց նա` հավելելով, որ “նման բաները իրեն չեն կաշկանդում վաղուց եւ չի կարող ազդել” նրա վրա:

 Ի դեպ, ՕԵԿ անդամ դառնալու Հովհաննես Շահինյանի որոշումը կինը իմացել է մամուլից: “Գիտեի, որ գնում է հանդիպումներին, բայց տեղյակ չէի, որ արդեն անդամագրվել է”,-ասաց Ս. Սեյրանյանը:

Նա նաեւ հիշեց, որ “Հանրապետական” դառնալու որոշումն էլ ամուսինը հայտնել է անդամագրվելուց հետո: “Տուն էինք գնում, մեքենայից իջանք, բացահայտեց գաղտնիքը` ասելով, որ ՀՀԿ է դարձել”,-հիշեց Սաթիկ Սեյրանյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ