19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արթուր Աբրահամը եւ Ռոբերտ Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել /ֆոտո/

Մագդեբուրգի “Flora-Park”  համալիրում բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցը, մարզիչներ Ուլի Վեգների ու Դիրկ Ձեմսկու հետ, բռնցքամարտի ավելի քան 1000 երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները:

Մարտի 23-ին, Մագդեբուրգում (Գերմանիա), կկայանա Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի ռեւանշ-մենամարտը: Աբրահամ-Շտիգլից մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): Իսկ 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տիտղոսը պաշտպանեց` պարտության մատնելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ