29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

“Մեռնեմ` մաման կհասկանա ինչքան լավն եմ…” /վիդեո/

“168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւ “Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, մասնավորապես ասացին, որ Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ:

Արամ Աբրահամյանը համոզված է, 2008թ մարտի 1-ի կրկնությունը այս անգամ չի լինի, որովհետեւ թե’ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե’ Սերժ Սարգսյանը հակված չեն գնալ բախումների: Սաթիկ Սեյրանյանն էլ կողմնակից է երկխոսությանը անկախ նրանից, թե ինչ որակումներ կտրվեն դրան հասարակության կամ քաղաքական ուժերի կողմից:

 “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը նրանք ոչ կազմակերպված  եւ տարերային են համարում: Արամ Աբրահամյանը կարծում է, որ ըննդիմության առաջնորդը պետք է ձեւավորի քաղաքական օրակարգ:

“Ասել, թող երդվի  իմ դիակի վրայով, սա օրակարգ չի, բարոյական ճնշում է, լավագույն դեպքում մանկական խաղ”,-ասաց Աբրահամյանը` օրինակ բերելով, “երբ երեխայի վրա մայրը բարկանում է, երեխան մտածում է` ավելի լավ է մեռնի: Էդ դեպքում մաման կհասկանա, ես ինչքան լավն եմ”:

Ըստ “Առավոտի”-ի խմբագրի` ներկա տրամաբանությամբ քաղաքական պրոցեսը հնարավոր չէ առաջ տանել, մինչդեռ այն մարդիկ, որոնք գալիս են Ազատության հրապարակ, քաղաքական պահանջներ են առաջ քաշում:

Այս անգամ առաջընթաց է նկատվում նախորդ նախագահական ընտրությունների համեմատ : “Առավոտ”-ի խմբագիրը նկատել է, որ այս հարցում մեծ դեր ուներ սոցիալական մեդիան, լրատվամիջոցներն ավելի ազատ էին, պաշտոնական հակաքարոզչություն նույնիսկ “Հայլուրը” չէր անում:

Սաթիկ Սեյրանյանի խոսքով,  Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չի կարողացել Ազատության հրապարակը դարձնել իրենը: “Նա շատ լավ գիտի, որ այդ ձայները միայն իրենը չեն, այլ իշխանությունից դժգոհ, իշխանությանը դեմ քվեարկած ձայներն են:

Ստացվում է այնպես, որ եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը այնքան էին կտրված հասարակությունից, որ չէին սպասում նման արդյունք: Տեղյակ չէին այդ դժգոհության չափին եւ տարված էին ներկուսակցական մանր խնդիրներով”,-ասաց Սեյրանյանը: Նրա կարծիով, ի վերջո որոշում պետք է կայացնի ոչ թե քաղաքացիական հասարակությունը, այլ լիդերը, տվյալ պահին` Հովհաննիսյանը, որը դեռ չի անում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ