29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Թոշակի է պետք ուղարկել. Առավոտ

8

Երբ ես գրում էի երեք սերունդների մասին` մա­քուր խորհրդային, կիսախորհրդային [մեր] եւ ան­կախական [երիտասարդ], ես նկատի չունեի, որ աոաջին երկուսը արժանիքներ կամ ծառայություններ չունեն: Խոսքս «լավի» ու «վատի» մասին չէ, խնդիրը այսօրվան համահունչ մտածողության առ­կայությունն է եւ բացակայությունը: Փոքր-ինչ պար­զեցնելով կարելի է, օրինակ, ասել, որ ավագ սե­րունդը կարծում է, որ պետք է շարունակել ռուսնե­րից մուրալ իրենց խոստացած 200 միլիոնի զենքը չհասկանալով, որ դա, այդ ազդի լեզվով ասած’ гиблое дело: Միջին սերունդը գտնում է, որ գուցե ժամանակն է մտածել այլընտրանքների մասին: Երիտասարդները պարզապես կռվում են այն զենքով, որը նրանք ունեն` շատ չխորանալով այն հարցի մեջ, թե իրենց պետությունը լավն է. թե վատն է, դա, բոլոր դեպքերում, իրենց պետությունն է:

Կոնկրետ զենքի հարցով պարզ է, որ պետք է այն գնել այլ տեղերից եւ ըստ հնարավորության ստեղ­ծել սեփականը: Հարյուրավոր երիտասարդ մաս­նագետներ, ճիշտ այնպես, ինչպես նրանց հասա­կակիցները, կռվում են խրամատներում, պատ­րաստ են օրուգիշեր աշխատել դրա վրա: Հարյու­րավոր հայեր Հայաստանում եւ Հայաստանից դուրս պատրաստ են դա ֆինանսավորել: Դա իրականում ահռելի, հզոր ուժ է, որը պետք է օգ­տագործել եւ կազմակերպել:

Բայց ով է օգտագործողն ու կազմակերպողը, եթե մեր գիտության թիվ մեկ պատասխանատուն կարծում է, որ մենք «քոսոտ երկիր ենք»: Ռադիկ Մարտիրոսյանը հենց այդ` թվարկածս աոաջին, զուտ խորհրդային մտածելակերպի ներկայացու­ցիչն է: Պետք չէ նրան քարկոծել, վիրավորել եւ այլն, պետք է պահանջել, որ նա պատվավոր թոշ­ակի գնա, եւ նրա տեղը գա մի մարդ, որը գուցեեւ չի կրում խորհրդային ակադեմիկոսի անիմաստ «ուսադիրները», բայց հասկանում է, որ ղեկավա­րում է պատերազմող երկրի գիտությունը:

Այդ` նոր սերնդի մարդը կարող է լավ ֆիզիկոս չլինել, բայց նա պիտի գիտակցի, որ Գիտությունների ազգային ակադեմիան ոչ թե «թոշակառուների համար սո­ցապ մարմին» է, այլ կարեւր կառույց է մի պե­տության, որի «արտադրանքը» այսպես թե այն­պես պետք է ծառայի խրամատում կանգնած զին­վորին:

Եթե Հայաստանի հիմնական պետական ինստի­տուտներն ապրում են 1990-ականների «մի բան փախցնենք» մտածելակերպով, ապա Գիտություների ակադեմիան Ռադիկ Մարտիրոսյանի գեղավարությամբ, դեոեւս 1970-ականների մեջ է ապ­րում այն ժամանակների, երբ երկիրը «քոսոտ չէր» եւ կարող էր փող ծախսել անիմաստ բաների վրա: Թոշակառու ակադեմիկոսները պետությունից պա­հանջում են «ֆինանսավորում» իրենց թոշակը բարձրացնելու համար:

Հայաստանը «քոսոտ երկիր» չէ: Հայաստանը հզոր երկիր է, եւ իմ ասածի մեջ ոչ մի չափազանցություն կամ սնապարծություն չկա: Դրանում մենք համոզվեցինք թե’ 1992-94 թվականներին, թե’ այս ապրիլի սկզբին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ