25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախի ճանաչման հարցը Սերժ Սարգսյանինն է

Արցախի անկախությունն ընդունելու վերաբերյալ որոշում կայացնողը  Սերժ Սարգսյանն է:

«Նախ արձանագրենք՝ ՀՀ-ում այլ երկրների անկախությունը ճանաչում են ԱԳն հայտարարությամբ: Հիշու՞մ եք մի դեպք, որ ինչ-որ երկրի անկախություն ճանաչելիս հարցն ԱԺ-ում դնեն քննարկման: Բայց այս դեպքում այդ փուլերն անցկացրեցին. դա առավելապես PR  նպատակ ուներ արտաքին ու ներքին լսարանի համար», – ասաց  քաղտեխնոլոգը:

Փորձագետն ընդգծեց՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համապատասխան գերատեսչությունները հստակ շեշտեցին՝ ԼՂՀ հիմնահարցը՝ այդ թվում կարգավիճակը որոշվելու է բանակցային  գործընթացների արդյուքում:

«Դրանով  վերջիններս հասկացրին, որ իրենց համար մեր երկրում ընթացող այս  գործընթացը չունի ոչ մի ազդեցություն: Այդ որոշումն, ի վերջո, պիտի մեր նախագահը կայացնի: Այս փուլերն էլ կլինեն, որ ցույց տան՝ մենք գորրծընթացին լուրջ ենք վերաբերում: Բայց այս հարցը  կորոշի նախագահը. երբ հարմար ժամանակը գա, նա ինքը կհայտարարի Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին: Նախագահի խոսնակի հայտարարությունն էլ եթե մեկնաբանենք, կհասկանանք՝ դրանում  ասվում է ՝ այդ որոշումը կկայացնի նախագահը», – ասաց քաղտեխնոլոգը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ