19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անկարան դարձավ Ալիեւի զոհը

Ղարաբաղի գործոնը Թուրքիայի կողմից օգտագործվում է մասնավորապես ռուս-թուրքական հարաբերությունների սրացման կոնտեքստում: Ռուսաստանի հետ Թուրքիայի լարված հարաբերությունները Անկարան տարածում է նաեւ հարեւանների վրա:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց` պատահական չէր, որ ղարաբաղաադրբեջանական սահմանին քառօրյա պատերազմի հենց սկզբից թուրքական իշխանության դրսեւորած հրճվանքը` շնորհավորանքներ հնչեցին «փոքր եղբոր» հասցեին: Թեեւ Անկարան դարձավ Ալիեւի զոհը, քանի որ հավատացել էին, թե Ադրբեջանը Ղարաբաղն արդեն գրավել է: Նրա խոսքով` սա Երեւանը պիտի օգտագործի եւ աշխարհին ցույց տա, որ ընդամենը մի փոքր կայծ եւ խաղաղության հռետորաբանությամբ հանդես եկող Թուրքիան ցույց տվեց իր ողջ զինանոցը. պարզ դարձավ, թե որքան է «խաղաղարար » Թուրքիան:

Թուրքագետը համոզված է` վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականից հետո մեր հարեւանն առավել անկանխատեսելի դարձավ, ի վերջո, Դավութօղլուն կիրթ եւ հավասարակշռված, լիբերալ գործիչ էր ի տարբերություն Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Հենց սա էլ եղավ պատճառը, որ «0» խնդիր հարեւանների հետ հռչակած նախկին ԱԳ նախարարը, որ թուրքական իշխանության մեջ հրապարակային սկսեց գործել, ավարտեց լիարժեք տապալումով: «Դավութօղլուն կարծում էր, թե ինքն իսկապես ընտրված վարչապետ է, մինչդեռ Էրդողանը նրան հակառակը ցույց տվեց, թեեւ իրավական առումով նախագահը բոլորովին կապ չունի վարչապետի նշանակման կամ հեռացման հետ»: Բոլորովին տարբեր էին նախագահ Էրդողանի եւ վարչապետ Դավութօղլուի հայացքները մամուլի ազատության, քրդական հարցերում, ինչը բերեց արտաքին քաղաքական նկատելի ձախողումների:

Դավութօղլուի հեռացումով իսպառ ավարտվեց հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների ժամանակաշրջանը: Թուրքագետը հիշեցնում է` այս հարաբերությունների ճարտարապետը հենց Դավութօղլուն էր: Ի դեպ, Դավութօղլուի հրաժարականը Թուրքիայում որակում են «դոստ մոդերն», երբ հեղաշրջման արդյունքում բարեկամները հեռացրեցին բարեկամին: Մինչ Դավութօղլուն շարունակում է հավատարմության երդում տալ նախագահ Էրդողանին մինչեւ կյանքի վերջ պաշտպանելու նրան եւ նրա ընտանիքը համարելով իրենը, Էրդողանը հայտարարում է` դա արդեն նախկին վարչապետի ցանկությունն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ