19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գնդակն Ադրբեջանի դաշտում է. Շարմազանով

‹‹Քննարկեցինք ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցեր: Հիմնականում  անդրադրադարձել  ենք շփման գծում տիրող իրավիճակին: Երեկ հանդիպել ենք ՊՆ նախարարին: Քանի դեռ Ադրբեջանը կուտակումներ է իրականացնում, պետք է զգոն լինենք: Մեկ անգամ արդեն ադրբեջանական ծրագիրը ձախողվել է: ՀՀ-ն ու Արցախը կողմնակից են, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:  Դժվար է ասել, թե հետագայում Ալիևն ինչ սցենար կնախաձեռնի: Յուրաքանչյուր սցենարի պետք  է պատրաստ լինենք››, -քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց իշխող ուժի խոսնակը :

Անդրադառնալով Արցախի ճանաչման անհրաժեշտությանը՝ Էդուարդ Շարմազանովն ասաց՝ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, ՀՀ-ն ընդունելու է Արցախի անկախությունը:

‹‹Հիմա գնդակն Ադրբեջանի  դաշտում է: Եթե նրանք ռազմական ճանապարհն ընտրեցին, նշանակում է, ՀՀ-ն կանի այն, ինչի մասին խոսել է  մեր նախագահը. ՀՀ-ն կընդունի Արցախի անկախությունը››:

Շարմազանովը շեշտեց՝ Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը: Այդ մասին Լավրովն ասել է «Ռիա նովոստի»-ի հետ զրույցում:

«Լավրովը նշեց, որ Ռուսաստանը  կողմ է հետաքննության  մեխանիզմների ներդրմանը: Նա շեշտեց՝ հարցը չունի ռազմական լուծում: Մինսկի խմբի համանախագահները հիմնականում դրական ընկալում ունեն մեր նախագահի առաջարկած երեք սկզբունքների նկատմամբ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ