24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ահա թե ինչու չի կարելի գոռալ երեխաների վրա

Երեխաներին պետք է սիրել, նրան վրա գոռալով դուք նրանց լուրջ սթրեսի եք ենթարկում, որը հետագա կյանքի վրա լուրջ ազդեցություն է ունենում։ Ինչպես պարզել են Այովայի համալսարանի գիտնականները, եթե փոքր հասակում երեխաների վրա շատ են գոռում, հետագայում նրանք ճարպակալման հակում են ունենում, հայտնում է Fox News-ը։

«Դաստիարակչական գործընթացի ժամանակ կոպտությունը բերում է առողջական խնդիրների մեծ տարիքում, եւ կապ չունի, թե ծնողներից մեկը փորձում է կոմպենսացնել մյուսի կոպտությունը, թե ոչ»,- ասում է հետազոտություններ իրականացնող գիտնականների խմբի ղեկավար Թոմաս Շոֆիլդը։

Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ 12 տարեկան 451 երեխաների ու նրանց ծնողների պահվածքին հետեւելով։ Արդյունքում պարզվել է, որ կոպիտ ու խիստ ծնողների երեխաներն ավելի հակված են ճարպակալման, քան մյուսները։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ