23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ազատության ցուցիչը նաև լրագրողների ծախվածությամբ է որոշվում

Երիտասարդ լրագրողը ձերբակալվել է շորթման կասկածանքով: Լրագրողների մի հատված յուրովի անաչառ է գտնվել ու սա գնահատում է, որպես «գռդոնչի» լրագրողներին վնասազերծելու սկիզբ: Սակայն խնդրին կամենում եմ մոտենալ այլ տեսանկյունից. իսկ ինչի՞ արդյունքում է բուծվում լրագրողի այս տեսակը, արդյո՞ք հենց նույն շորթման տուժողները կոնկրետ այդ կարգի մամուլի կենտրոնների չեն հակել ու «վարժեցրել» այդպիսի գործալոճի ու մտածելակերպի, իրե՞նք չեն հաճույքով ստացել «լավագույն մտածող», «ամենասիրված մարդ» ևնմանաբնույթ այլ անլուրջ կոչումները: 

Ինքս մեծ վերապահումով եմ մոտենում ընդհանրապես լրատվության միջոցների հետ համագործակցելուն, ամեն մամուլի կենտրոնի հրավեր չէ, որ ընդունում եմ: Ինձ էլ լրագրողները քիչ անհարմարություններ չեն պատճառել, հաճախ էլ հանիրավի զրպարտել, ընդ որում, դրանց մեջ եղել են մամուլում բարձր հեղինակություն ունեցող ու ազնիվի համբավ ձեռք բերածներ (և շատ հավանական է՝ պատվերով), սակայն նույնիսկ ամենազայրացած պահին լուծումը նրանց մեկուսացնելը չեմ համարել, որովհետև խնդիրը միայն նրանց մեջ չեմ տեսել: Խոսքի, լրատվության ազատության ցուցիչը նաև լրագրողների ծախվածությամբ է որոշվում, իսկ այս երևույթը միայն լրատվության խնդիրը չէ:

Գեւորգ Դանիելյան 

Արդարադատության նախկին նախարար

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ