24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՂ ԱԺ-ն նոր ՄԻՊ ընտրեց

ԼՂՀ Ազգային ժողովը ձայների 27 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Ռուբեն Մելիքյանին:  Հիշեցնենք, օրերս Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Ռուբեն Մելիքյանը ծնվել է 1982 թվականին Երևանում:

Գերազանցությամբ ավարտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը, ապա ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա):

2008 թվականի վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում՝ իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում (Թավիտյան հիմնադրամի ծրագիր):

2003 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ:

2006 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010 թվականին՝ դոցենտի գիտական կոչում:

2007-2012 թթվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ նախ, որպես դատավորի խորհրդական, ապա՝ որպես Դատարանի նախագահի խորհրդական:

2012 թ. հունվարի 18-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:

2013 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Անկուսակցական է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ