25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կուլիսներում նախագահի փեսայի թեկնածությունն է քննարկվում

Վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հնարավոր հրաժարականի հարցը Թուրքիայում ներքաղաքական կյանքի ամենաքննարկվող թեման է դարձել :

Ինչպես նշում է թուրքական «Samanyoluhaber» լրատվական կայքը, կուլիսներում գնալով թեժացող հարցը ստվերում է թողել ներքաղաքական այնպիսի կարևոր իրադարձություններ, ինչպիսիք են ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» գագաթնաժողովը, մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում մի շարք պատգամավորների անձեռնամխելությունից զրկելու հարցը:

Այժմ կուլիսներում ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկն էլ հավանական թեկնածուներն են, որոնք հնարավոր է  փոխարինեն Դավութօղլուին: Ըստ «Samanyoluhaber»-ի՝ քննարկվող 5 թեկնածուների մեջ ամանահավանականը համարվում  է Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը:

Հավանական է համարվում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Էներգետիկայի նախարար  Բերաթ Ալբայրաքի նշանակումը:

Մյուս երեք թեկնածուներն են Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, Առողջապահության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն և փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ