16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Տարածաշրջանում երկու երկրաշարժ է գրանցվել

Ս.թ. ապրիլի 28-ից մինչև մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ: Ապրիլի 28-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.4) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Բիթլիս քաղաքից 4 կմ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ ժամեր անց հետևել է 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1) երկրորդ  երկրաշարժը:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Ապրիլի 28-ին 7.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատու Հանրապետության Նորսուպ քաղաքից 11 կմ դեպի արևելք: Հաջորդ օրը գրանցված 6.6  մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Հյուսիսային Արևելախաղաղօվկիանոսյան բարձրացման գոտում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

«ՍՊԾ» գործակալություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ