18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խաչը` նամակի մեջ. հոսպիտալում բացել են նամակները /ֆոտո/

ԼՂՀ-ում տեղակայված Ջաբրաիլի զինվորական հոսպիալում, այս պահին  ծանր վիրավորներ չկան: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ռազմաճակատի հարավարեւելյան թեւում վիրավոր զինվորներին ընդունելու եւ բուժական առաջնահերթ քայլեր կատարելու խնդիրը  դրված է եղել հենց այս հոսպիտալի վրա: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստեց հոսպիտալի հրամանատար Վահան Ոսկանյանը` նշելով, որ հիմնական ծանրաբեռնվածությունն այդ օրերին ընկած է եղել վիրաբուժական բաժանմունքի բժիշկների ուսերին:

«Ամեն ինչ նորմալ է, հանգիստ ենք: Խուճապ չի եղել, խառնվածություն չի եղել, հստակ կատարել ենք այն խնդիրները, որոնք դրված են եղել զինհոսպիտալի վրա»: Վահան Ոսկանյանը հպարտ է ու  վստահ, քանի որ թիկունքից շարունակ ոգևորող նամակներ են գալիս:

«Խաչը եղել է նամակի մեջ: Շատ հուզիչ էր այդ պահը, երբ բացեցինք նամակը»,-պատմեց հոսպիտալի հրամանատարը`  զսպելով հուզմունքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ