20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ահա թե ինչու է պետք բողկ ուտել

Բողկը մեր սննդակարգում անհրաժեշտ բանջարեղեն է, որը բարելավում է նյութափոխանակությունը եւ մարսողությունը: Այս բանջարեղենը իր մեջ պարունակում է վիտամիններ C, B, կալիումի, կալցիումի, երկաթի եւ ֆոսֆորի աղեր (գերակշռում են հիմնային աղերը), գլիկոզիդներ, սպիտակուցներ, ֆերմենտներ այլն։ Հիպոկրատը բողկն օգտագործել է թոքային հիվանդությունների, ջրգողության դեպքում, Դիոսկորիդը` տեսողության ուժեղացման, հազի հանգստացման համար։ Պլինիոսը համարում է, որ բողկը հալեցնում է քարերը, դադարեցնում արյունահոսությունը, շատացնում կաթնարտադրությունը, կանխում արյունազեղումը։ Բողկի հյութը մեղրի հետ (1:1 հարաբերությամբ) քսում են թարախոտ վերքերին ու խոցերին։ Չինական բժշկությունը սեւ բողկի հյութը (առանց կեղեւը հանելու, լավ լվանալուց հետո) նշանակում է երիկամների ավազի, լեղապարկի քարերի, լյարդի հիվանդությունների վերացման դեպքում։ Օգտագործել 30 գրամ հյութ՝ օրը 2-3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Այս դեղատոմսի բարերար ազդեցությունը բազմիցս ստուգված է։ Բուժական մեկ կուրսի համար օգտագործվում է 10 կգ սեւ բողկ։ Չափաբաժինը (30 գրամ) չի կարելի գերազանցել։ Ցանկալի է այդ 30 գրամը խմելուց առաջ խառնել ջրի հետ։ Ուոքերի տվյալների համաձայն` բողկի տերեւների հյութը շատ արժեքավոր է։ Բողկի հյութը մաքուր վիճակում դժվար է խմել, ցանկալի է այն խառնել ուրիշ հյութերի հետ. գազարի հետ խառնուրդը օրգանիզմը մաքրում է լորձի կուտակումներից, վերականգնում ներքին օրգանների լորձաթաղանթները։ Ըստ Ամասիացու` հյութը մաքրում է աչքերը, նրանց փայլ է տալիս, նպաստում ձայնի բացվելուն, կաթի առատացմանը։

Մեղրի հետ խառը վիճակում բուժում է չարորակ խոցերը, ջրգողությունը, վերին շնչառական ուղիների բորբոքումները (1:1 հարաբերությամբ)։ Ամսական բողկի (պտղի եւ տերեւների) հյութը մաքուր վիճակում շատ ուժեղ է, պետք է խմել խառնուրդների ձեւով։ Բողկի հյութը նպաստում է արյան մեջ խոլեստերինի նվազմանը, դրա համար էլ այն նշանակում են սրտի ու գլխուղեղի անոթների սկլերոզի պրոֆիլակտիկայի եւ բուժման համար։ Նեւրալգիայի, սրտի նեւրոզի, մետեորիզմի դեպքում խորհուրդ է տրվում ընդունել 1-3 ճաշի գդալ՝ մեծահասակների համար եւ 1-3 թեյի գդալ՝ երեխաների համար, օրը 8 անգամ։ Հավասար քանակներով ամսական բողկի, բազուկի, վարունգի հյութերի խառնուրդը օգտագործվում է վերին շնչառական ուղիների բորբոքման, լեղաքարային հիվանդության բուժման համար։ Խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության դեպքում օգտագործում են սեւ սալորի, կեռասի, նեխուրի, ամսական բողկի հյութերի խառնուրդը։ Շնչառական հիվանդությունների դեպքում օգտագործում են բողկի, սոխի հյութերի ու մեղրի խառնուրդը։ Հակացուցված է ստամոքսի ու 12-մատնյա աղիի խոցի, գաստրիտի, բարձր թթվայնության, էնդերոկոլիտի, լյարդի ու երիկամների հիվանդությունների, պոդագրայի, հղիության, ենթաստամոքսային գեղձի, վահանաձեւ գեղձի հիվանդությունների, սրտի օրգանական հիվանդության դեպքում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ