20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տեր-Պետրոսյանն ավարտեց այցը Ստեփանակերտ և վերադարձավ Երևան

Արդեն իսկ Ստեփանակերտում ավարտվել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը:

Մոտ մեկ ժամ տևած առանձնազրույցին Տեր-Պետրոսյանի հետ Արցախ մեկնած Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը չի մասնակցել, որի մասին  լրագրողներին հայտնեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Նրա փոխանցմամբ Հայաստանի առաջին նախագահը Ստեփանակերտում հանդիպել է նաև Արցախի Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Պաշտպանության բանակի ղեկավարության հետ, այդ հանդիպումներին Արարքցյանը մասնակցել է:

Բակո Սահակյանի հետ առանձնազրույցից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:

Աչցախի նախագահի հետ հանդիպմամբ Հայաստանի առաջին նախագահն ավարտեց իր այցը Ստեփանակերտ և վերադարձել Երևան:

Տեսանյութը` Ազատություն ռադիոկայանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ