24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

‹‹Կարո՞ղ եք մի քանի ջենթլմեն քաղաքական գործչի անուն տալ›› /վիդեո/

‹‹Ցանկացած անզգույշ  բառ ու խոսք կարող է շահարկման առիթ դառնալ: Արցախին վերաբերող թեման այն թեման է, որ պիտի համախմբվենք ու միահամուռ մի տեսակետ հայտնենք››, – այսօր  լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Անդրադառնալով նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի նախաձեռնությանը` ի դեմս ‹‹Համախմբում›› կուսակցության՝ Լյովա Խաչատրյանն ասաց.  ‹‹Բարգավաճի արգանդը բեղուն է:  Կարող են նոր կուսակցություններ առաջանալ մեր կուսակցության ներսից: Բեղուն արգանդը միշտ էլ ծնում է նորը››:

Henaran.am-ը հարց ուղղեց պատգամավորին. ԲՀԿ-ում մտավախություն չկա՞, որ ‹‹Համախմբում›› կուսակցությունը կգա՝ զբաղեցնելու ԲՀԿ-ի տեղը: Որոշ վերլուծաբաններ արդեն իսկ այսպիսի կանխատեսումներ են արել:

‹‹Սա հո թատրոն չէ՞, որ գան ու մեր տեղը զբաղեցնեն››, – ասաց :

Անդրադառնալով ԸՕ-ին՝ ասուլիսի մյուս բանախոսը՝ Սուքիաս Ավետիսյանը նշեց՝ քաղաքական ուժերն ու քաղաքացիական  հասարակությունն ուզում են ունենալ այնպիսի ԸՕ, որը հնարավորություն  կտա անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Աղվան Վարդանյանի՝ ‹‹ջենթլմենական համաձայնքգիր›› ստորագրելու համաձայնագրի վերաբերյալ պատգամավորն ասաց,  թե ՀՀԿ-ում չի խոսվել այդ մասին:

Լյովա Խաչատրյանն  էլ նշեց՝ ջենթլմենները քիչ են, էլ ուր մնաց՝ խոսեն ‹‹ջենթլմենական համաձայնագրի›› մասին:

‹‹Կարո՞ղ եք մի քանի ջենթլմեն քաղաքական գործչի անուններ տալ. ես, օրինակ, չգիտեմ››, – ասաց Լյովա Խաչատրյանը:

Լյովա Խաչատրյանին հարցրին՝ ԲՀԿ-ն երբեք ընտրակաշառք չի՞ բաժանել, Պատգամավորը ժպտաց.

‹‹Այս առումով բոլորն էլ նույնն են: Խաղի կանոնները նույնն են››:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ