24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ է լինելու վաղը, երբ թյուրքական աշխարհը ծրագրավորում է Կովկասի հայազերծումը. Հրապարակ

Աշխարհը փոխվում է։ Զսպման ոչ մի մեխանիզմ այլեւս չի գործում։ Թերեւս միայն միջուկային առճակատման սպառնալիքն է հիպոթետիկ։ Բայց դա երաշխիք չէ, որ «հսկաները» չեն բախվի։ Ամեն օր պատերազմ է։ Մենք մտասեւեռվում ենք օրվա իրողություններին։ Իսկ ինչ է լինելու վաղը։ Մի քաղաքական սերնդափոխություն, եւ Կենտրոնական Ասիայում իշխանության է գալու ազգայնականությունը։ Իրանը մնա­լու է միասնական։ Վաղը չէ, կես դար հետո այդ երկրի բնակչության մի մասն են կազմելու էթնիկ թյուրքերը։ Երեկ էրդողանը հայտարարեց, որ եթե Ղրիմում թաթարները բնակչության մեծամասնություն լինեին, Ռուսաստանը թերակղզին չէր բռնակցի։ Հակառակ ուղղությամբ եթե նայենք՝ Թաթարստանում վերջին տարիների մի քանի միլիարդ դոլարի թուրքական ներդրումները բոլորո­վին այլ իմաստ կստանան։ Վրացական մամուլն ահազանգ է խփում՝ Աջարիան «թուրքանում Է»։ Նույնն է Քվեմո-Քարթլիում, որին թուրքերը Բորչալու են ասում։ Այնտեղ ադրբեջանական ներդրումներն են եղա­նակ պատվիրում։

Վրաստանում 5 ավտոլցակայաններից 2-ը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը։ Մի քանի սերունդ ահռելի ջանքեր է թափել՝ Ռուսաստանին համոզելու, որ պանթյուրքիզմն սպառնալիք Է։ Ինչպիսի «սուրբ» միամտություն՝ ասես ռուս­ները թշնամի կամ բարեկամ ընտրե­լիս պետք Է մեր խորհուրդներով առաջնորդվեն։ Ռուսաստանն օտար Է համարում եվրոպական ժողովրդավարությունը։ Մոսկվան ավելի գունավոր հեղափոխության դեմ Է համախմբվում, քան պանթյուրքիզմի սպառնալիքի։ Դա պատմական, նույնիսկ, կարելի Է ասել՝ քաղաքակրթկան ընտրություն Է, որ չի փոխվելու ոչ վաղը, ոչ հեռավոր ապագայում։

Եվրասիականությունը ռուս֊թյուրքական համերաշխության նախագիծ է, որի աշխարհաքաղաքական հիմնավորումը տրված Է դեռեւս 19-րդ դարում։ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան պսակազերծեց «ռուսը մեզ մենակ չի թողնի» մտայնությունը։ Վիրավորվել Ռուսաստանից, հակառուսական քարոզչություն տանել՝ կնշանակի լինել, թող թույլ տրվի ասել, մանկամիտ։ Այդքան սառը, հաշվենկատ, իրավիճակից իր համար առավելագույն շահ կորզելու պատրաստակամության համար, թերեւս, արժե Ռուսաստանին շնորհակալություն հայտնել։

Եվ այլեւս չհուսալ։ Օրվա գերսպառնալիքը հաղթահարված Է։ Ադրբեջանին չհաջողվեց իր պայմաններով խաղաղություն առաջարկել։ Բայց պետք Է շատ հստակ գիտակցել, որ հայ-ադրբեջանական դիմակայությունն այլեւս Լեռնային Ղարաբաղի համար չէ։ Թյուրքական աշխարհը ծրագրավորում է Կովկասի հայազերծումը։ ԼՂ հարցի
չկարգավորվածությունը Հայաստանի մեկուսացումը խորացնելու, երկիրը դեմոգրաֆիկ ճգնաժամի հասցնելու
ծրագրի քարտ-բլանշն է։

Իրանական ուղղությամբ ճեղքման հասնելու հնարավորությունը միայն տեսական է։ Գործնականում Թեհրանը կաշկանդված է իսլամական համերաշխության պարտադրանքով։ Վրաստանի հետեւողական «թուրքացումը»
նույնպես մեծ մասով ԼՂ-ի հետ է կապվում։ Հայրենական փորձագիտական հանրությունը կառչած է մնում ամեն
գնով ստատուս-քվոն պահելու անհրաժեշտությանը։ Բայց ինչ է լինելու, եթե իրավիճակն «օդից կախված» մնա եւս քառորդ դար։..  Ինչ է լինելու  վաղը։ Ով է պատասխանատուն։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ