19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սա ռուս- ադրբեջանական ագրեսիա է» /վիդեո/

«Ժամանակն անցնում է, բայց կարծես թե «Նոր Հայաստանին» չհաջողվեց այնուամենայնիվ դառնալ ընդդիմական դաշտի համախմբող այնպիսի ուժ, որը իրոք կապահովեր ժողովրդի բուռն վերելքը, որի համար ցավում եմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանը նշում է, որ ինքը սկզբունքորեն պատրաստ է աջակցել քաղաքական այն ուժին, որը վստահ է իր ծրագրերի իրականացմանը:

« Այստեղ մի քիչ այլ էլ, ես ավելի շատ կուզեի վերադառնալ « Նախախորհրդարան»-ժամանակները,  քանի որ այնտեղ կար այն եռանդը, անպիսի համադրություն, որ բոլոր տարբեր տեսակետ ունեցող քաղաքական մարդիկ գտնում էին իրենց տեղը: Կազմակերպչական որոշումներ ընդունելու մեջ հետնահանջ ապրեց «Հիմնադիր խորհրդարանը»,-ընդգծեց Սարուխանյանը:

Անդրադառնալով հարցին, թե այս խառը օրերին որքանով է ճիշտ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շարունակվող շուրջօրյա նստացույցը Ազատության հրապարակում Սարուխանյանը ասաց.

«Նախ ասեմ, որ սա ադրբեջանական ագրեսիա չէր, սա ռուս- ադրբեջանական ագրեսիա է: Ով կասի, որ սա ադրբեջանական ագրեսիա է՝ կսխալվի:  Մինչև հիվանդությունը ճիշտ չախտորոշվի բժիշկը չի կարող ճիշտ դեղատոմս նշանակել, եթե մենք ասում ենք հայ-ադրբեջանական, ապա ախտորոշումը սխալ ենք տալիս, սա ռուս-ադարբեջանական ագրեսիա է: Մենք բռնազավթված ենք Ռուսաստանի կողմից: Մենք պետք է կարողանանք մեր թշնամուն ճիշտ ճանաչել»,-եզրափակեց Սարուխանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ