29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Մի հատ ասեք՝ Ռեմբո ու նայեք ոնց է ուղղաթիռ խփել». ազատամարտիկի առողջությունը վատացել է/վիդեո/

Անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն ՔԿՀ-ում հրաժարվել են նրան հետազոտման ուղարկել:

Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը` հավելելով, որ այս առնչությամբ դիմել են ՄԻՊ գրասենյակ:

«ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը արդեն գնացել է ՔԿՀ: Ռեմբոն այն աստիճան վատ է, որ չի կարողանում անգամ տեղաշարժվել»,-նշեց Սարուխանյանը, ում խոսքով` իրավապահները չպետք է մոռանան` ազատամարտիկը հայրենիքին կյանք է նվիրել.

«Մի հատ ասեք՝ Ռեմբո ու նայեք ոնց է ուղղաթիռ խփել»:

Հիշեցնենք, փետրվարի 19-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա խճուղու 4/1 հասցեում հայտնաբերել էին մի ամբողջ արսենալ:

Նշված վայր էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի մեծ թվով աշխատակիցներ, ովքեր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի ոստիկանների հետ հայտնաբերված մեծ քանակի զենք-զինամթերքը փորձում են անվտանգ տեղափոխել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Հայտնաբերվածների մեջ էին հրացան, մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ, РГД-7, մի քանի նռնականետեր՝ 10-ից ավելի նռնակներով, Ֆ-1 նռնակներ և այլ զինտեխնիկա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ