20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աշխատանքային իրավունքի կարևոր բաղադրիչներից է աշխատանքի անվտանգության ապահովումը և առողջության պահպանումը /վիդեո/

«Դեռևս մեզանում հանդիպում են դեպքեր, երբ մարդուն աշխատացնում են հիմնական աշխատաժամից դուրս եւ աշխատավարձ չեն վճարում, կամ, օրինակ, աշխատացնում են հիշատակի եւ տոն օրերին եւ նույնպես հավելյալ աշխատավարձ չեն վճարում: Դեռեւս աշխատավարձի մակարդակը շատ ցածր է»,-  այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին հայտարարեց  Աշխատանքի եւ իրավունքի հաշտարարի գրասենյակի ղեկավար Արթուր Սարգսյանը:

«Մինչև 2015 թվականը Տեսչությունն աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ  ստացել է  236 դիմում-բողոք, որոնց հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ: Հարուցված վարչական վարույթների արդյունքում վերականգնվել են թվով 211 դիմումատուների խախտված աշխատանքային իրավունքները»,-նշեց ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Արա  Մկրտչյանը:

Մկրտչյանը նշեց, որ տեսչությունը աշխատանքային օրենսդրության ոլորտում հսկողություն և վերահսկողություն է իրականացնում աշխատանքի անվտանգության ապահովման և աշխատողների առողջության պահպանման նորմերի կիրառման բնագավառներում, որը աշխատողի աշխատանքային իրավունքի կարևորագույն բաղադրիչներից է:

Ըստ նրա՝ աշխատավայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի վերաբերյալ գործատուն պարտավոր է զեկուցել իրենց, սակայն հաճախ նրանք մամուլից են իմանում նման դեպքերի մասին: Մկրտչյանի խոսքով՝ շինարարության եւ արտադրության ոլորտի աշխատանքը դժբախտ դեպքերի ի տեսանկյունից ամենառիսկայինն է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ