28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Գիտնականները Մարսի վրա “օազիսներ” են հայտնաբերել

image_18355

Ռուսական արտադրության “DAN” սարքը, որը տեղադրվել է “Curiousity” մարսագնացի վրա, Մարսի վրա գրունտային ջրերի բազմատարր զանգվածներ է հայտնաբերել: Այժմ գիտնականները պետք է պարզեն` ինչ պատճառով են առաջացել այդ “օազիսները” մարսիական անապատում:

Նախորդ տարվա օգոստոսի վերջին “DAN” ապարատը հայտնաբերել էր, որ մարսագնացի վայրէջքի վայրում գրունտն ընդամենը 1.5 տոկոս ջուր կամ ջրային նյութեր է պարունակում: Ընդ որում, ըստ կատարած հաշվարկների` գրունտում ջուրը պետք է 5.6-6.5 տոկոս կազմեր:

Իր աշխատանքի ընթացքում ապարատը լուսավորում է Մարսի մակերեւույթը բարձր էներգետիկա ունեցող նեյտրոններով` գրանցելով լուսավորման արդյունքում ծնված երկրորդական մասնիկները: Այդ կերպ հնարավոր է լինում ջրում կամ ջրային այլ նյութերում պարունակվող ջրածինը հայտնաբերել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ