29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ջրերին իշխող աղջնակը. 12 ամյա Նանեն նվաճեց չեմպիոնի տիտղոսը/ֆոտո/

13106005_894162680729887_134638942_o

Նանե Վարդանյանը կարողացավ հասնել իր երազանքին: 12 ամյա աղջնակը պայաքարեց չեմպիոն դառնալու համար: Նա կարողացավ հաղթել…

12-ամյա Նանե Վարդանյանն իր համար նոր վարժության` 400 մետր տարածության համալիր լողում ցույց է տվել 6ր 7վրկ արդյունք և արժանացել է չեմպիոնի կոչման:

13106005_894162680729887_134638942_o

« Առաջին օրը 400մ. համալիր լողում դարձա չեմպիոն, երկրորդ օրը 200մ. համալիր լողում 2-րդ տեղը գրավեցի, այսօր էլ 200 մետր թիկնալողում 3-րդ տեղը գրավեցի։ Բոլոր հարգի մեդալներից էլ ունեցա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում իր հոգու լույսն էր տարածում փոքրիկ Նանեն:

Հիշում ես այն օրը երբ ծնողներդ որոշեցին քեզ տանել լողի, ո՞նց եղավ, ինչոր հանգամանք առիթ հանդիսացավ , թե ինքդ էիր սիրում:

Ես շատ փոքր էի։ Մեծ քույրս ամառները լողի էր հաճախում, ինձ էլ հետը տարան։ Սկզբում շատ դժվար էի լողում, ինձ անընդհատ թվում էր, թե կխեղդվեմ, լաց էի լինում, պատճառներ փնտրում, որ լողավազան չմտնեմ։ Հետո, երբ սովորեցի, սկսեցի ավելի հաճույքով գնալ։ Հիմա կյանքս առանց լողի պարապմունքների ու մեր թիմի երեխաների չեմ պատկերացնում։

13106117_894162817396540_2047684366_o

13113123_894142644065224_4919589_o

Երբ ջրի մեջ ես փորձում ես իշխե՞լ ջրերին, հաջողության րոպեին ամենաթանկ բանը որ գալիս է մտքիդ:

Գիտեմ, որ երբ հաղթեմ, մարզիչս, ծնողներս, ընկերներս շատ կուրախանան ու դրա համար անում եմ այն, ինչ կարող եմ, որ ուրախացնեմ նրանց։ Մեկ-մեկ անգամ ուժերիցս վեր բան եմ անում, միայն թե առաջինը ես հասնեմ վերջնագծին։ Գիտեմ, որ ուզեմ, ստացվելու է, ու ստացվում է։

Հեքիաթ և կյաք: Քո սիրած հեքիաթը:

Հեքիաթներ շատ եմ սիրում։ Փոքր ժամանակ «Անտառի տնակն» էի շատ սիրում, Անըդհատ խնդրում էի, որ ինձ համար ընթերցեն։ Հետո «Մերի Պոպինսը», «Երկարագուլպա Պեպին», «Թագավորի նոր զգեստը» գործերն եմ սիրում։ «Կառլսոնը, որ ապրում էր տանիքում» գիրքն եմ սիրում։ Հիմա ավելի հաճույքով դետեկտիվ պատմվածքներ եմ կարդում, հատկապես Շերլոկ Հոլմսի մասին։

Քո սիրած խաղը բակում կամ դպրոցում:

Բակային խաղերից նախընտրում եմ «յոթ քարն» ու «պայքար դրոշակը»։ Սենյակային խաղերից սիրում եմ ինտելեկտուալ խաղերը օրինակ՝ «այլ կերպն» ու «մաֆիան»։

Ու ապագայում ամենակարևոր մրցանակը, որը կձգտես նվաճել

Շատ կուզեի սպորտային ասպարեզում գոնե օլիմպիադայի 3-րդ տեղը նվաճել։ Բայց կյանքում նաեւ Նոբելյան մրցանակ կուզեի ստանալ ասենք բժշկության կամ ֆիզիկայի ասպարեզում։

Զրուցեց` Լուսինե Ղազարյանը:     

13128825_894144987398323_1795739171_o13140606_894144980731657_523184077_n

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ