20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փնտրվում է ընդդիմության. Իրատես de facto

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելուց հետո երեկ ԱԺ-ի առաջին քառօրյան էր: Ըստ թերթի սպասվում էր, որ ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես ընտրություններից հետո արագ-արագ հրապարակ վազեցին ու հայտարարեցին, թե ժողովրդի կողքին են, այլ խոսքով` Րաֆֆիի հետ, պետք է ակտիվ ելույթներ ունենան: Սակայն պարզվեց, որ Րաֆֆիի հետ չեն ոչ միայն ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, այլեւ իր “ձեռամբ” խորհրդարան գործուղված հինգ պատգամավորներից երեքը:

“Ժառանգությունը”, “իրավատեր ու պահանջատեր” յուր խմբակցության ղեկավարով ու քարտուղարով, միայնակ էր: Փաստորեն, այս պահին ընդդիմության խնդիրը ոչ թե իշխանության հետ կռիվ տալն է, այլ սեփական տեղն ընդդիմադիր “արեւի” տակ ամրագրելը: Ու այս ամենը ցցուն երեւաց քառօրյայի մեկնարկին:

Առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, որին ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշել են առանձին մասնակցել: Մրցապայքարի է պատրաստվում ընդդիմադիր ողջ դաշտը, ամեն մեկն իր համար “ոտքի տեղ” է անում: Պայքարը “սուրբ տեղի” համար է, որը, բնականաբար, դատարկ չի մնում: Եվ ամենակարեւոր ու վճռորոշ հարցն է լուծվում այսօր` ո՞վ է լինելու ընդդիմության “պապան”` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Արմեն Ռուստամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ