25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

Ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների պետերը, քննարկվել են Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների և պաշտպանական գերատեսչության համագործակցության հեռանկարները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ղեկավարները և ԻՏՁՄ ներկայացուցիչները հանդես են եկել համագործակցության շուրջ գործնական առաջարկություններ:

Առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները համատեղ ուսումնասիրելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել հետագա աշխատանքները շարունակել աշխատանքային խմբերով` ձևավորելով պաշտպանության նախարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ