24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ե՞րբ կսկսվի պատերազմի երկրորդ փուլը /վիդեո/

«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ադրբեջանական զինված ուժերը, անկախ իրենց ռազմական հնարավորություններից, իրականում իրենք բավականին հեռու են իրենց նպատակները իրականացնելուց, որովհետև մեր զինված ուժերը, մեր պաշտպանության բանակն ամուր կանգնած են մեր սահմաները պահելու համար, և ինչ գործողություններ էլ անեն, ինչ տրամաչափի զենք էլ փորձեն օգտագործել՝ մեր սահմանները ամուր պաշտպանված են»,-կարծում է Արցախյան ազատամարտի մասնակից, հետախույզ Գևորգ Գևորգյանը:

Ազատամարտիկը նկատեց, որ  պատերազմական գործողությունների երկրորդ փուլի հավանականությունը մեծ է:

«Շատ դժվար է ասելը, թե իրենք երբ են նպատակային գտնում նորից հարձակվելը, որովհետև իրենց մոտ բավականին մեծ քաոս է տիրում: Իրենք իրենց քարոզչության մեխանիզմները օգտագործում են ժողովրդին թունավորելով և խեղաթյուրելով ամբողջ տեղեկատվությունը և մարտական գործողությունների հրահրելով: Բայց, ամեն դեպքում այս չորս օրերը ցույց տվեցին, որ իրենք բավականին հեռու են մարտական գործողություններից: Իրենք միշտ փորձել են հարձակվել ու գրավել, իսկ մենք ագրեսիվ չենք եղել, բայց արժանի հակահարված տվող ենք եղել: Իրենց գործողությունները ձախողվել են, որովհետև մենք մեկ քայլ ետ գնալու տեղ չունենք, մենք մեր հողերում ենք»,-ընդգծեց ազատամարտիկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ