19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

‹‹Մենք գործ ունենք իր քմահաճույքներով առաջնորդվող Հիտլերիկի հետ›› /վիդեո/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ադրջեջանը Ղրիմ կամ Ուկրաինա չէ և, փաստորեն, այս պարագայում իրավիճակի տերը Թուրքիան է:

Հարց է առաջանում. արդյո՞ք սա դիվանագիտական ապտակ է պաշտոնական Մոսկվային և, ի վերջո, ի՞նչ մեսիջ է սա:

Անդրադառնալով Henaran.am-ի հնչեցրած վերանշյալ հարցին՝ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ՀԱԿ խմբակցության խեկավար Լևոն Զուրաբյանն  ասաց.

‹‹Նրա կողմից արված որևէ մեկնաբանություն չեմ էլ ուզենա մեկնաբանել: Նա ողջ աշխարհին ապացուցել է՝ դարձել է  բանականությունը կորցրած մի դեսպոտ, ով իր երկրում խեղդում է ազատ միտքը: Տեսնում ենք՝ ինչ է սկսել քրդերի դեմ: Նա չվավերացրեց պրոտոկոլները Հայաստանի հետ, փչացրել է հարաբերությունները բոլորի հետ՝ Լիբանանի, Եգիպտոսի, Իրաքի…. Հարձակվեց քրդերի վրա, հետո Իրաքի: Բանը հասավ նրան, որ Իրաքը ՄԱԿ-ին դիմեց… Փաստորեն, մենք գործ ունենք իր քմահաճույքներով առաջնորդվող Հիտլերիկի հետ››,- ասաց Զուրաբյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ