28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաժանել ենք և բաժանելու ենք . «մի բանկա մուրաբայի շուրջ» /վիդեո/

Երեկ ԱԺ-ում  իր ելույթի ընթացքում  Նիկոլ Փաշինյանը նշեց՝ զարմանալի բան է՝ «ընտրություններում փող եւ մուրաբա բաժանողները ազգի դավաճան են հանում ընտրություններում փող եւ տուկի թել բաժանողներին, իսկ նրանք դատափետում են փող եւ ատամի պրոթեզ բաժանողներին»:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է. «Ովքեր որ ընտրակաշառք են բաժանում, նրանք պիտի պատասխան տան: Ես սա ասում եմ ձեր աչքերի մեջ նայելով՝ մենք որեւէ միջոց չենք ունեցել, որ բաժանենք: Ընդհանրապես չենք բաժանել: Ձեր առջեւ կանգնած է գյումրեցի պատգամավոր, որը տասնյակ հազարավոր ձայներ է ստացել,-ապա տեղի տալով լրագրողի պնդմանը, թե այո, տեղյակ ենք, որ ՕԵԿ-ն է մուրաբա բաժանել, Մարգարյանը հավելեց,-բաժանել ենք և բաժանելու ենք և հետագայում էլ կշարունակենք բաժանել ցանկացած բան: Ինձ թվում է, որ հնարավորություն լինի, էլի կտանք: Մենք մեղավոր չենք, որ մեր կուսակիցները բազմահազարանոց են» :

Պատգամավորը շեշտեց՝  Նոր տարվան և այլ տոնական օրերին ՕԵԿ-ն իր կոսակիցներին բաժանում է ինչ-որ բաներ, բայց դա ընտրակաշառքի հետ որևէ կապ չունի:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ