19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ քրեագետը Դեդ Հասանի մասին գիրք է գրել` հովանավոր է փնտրում /վիդեո/

Քրեագետ Սերգեյ Գալոյանը հովանավոր է փնտրում. Նա Դեդ Հասանի մասին գիրք է գրել: Մնում է լուծել հրատարակման հարցերը: Այս մասին նա ասաց մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Այսօր քրեական աշխարհը խառնվել է իրար, Հասան Ուսոյանի մահվանից հետո միջկլանային հաշվեհարդարների զոհ է դարձել արդեն 124 մարդ: Այս պահին, ըստ քրեագետի` զինադադար է, եւ դա կշարունակվի  մինչեւ հունիս:

Հունիսից սեպտեմբեր թերեւս կորոշվի, թե ով է լինելու Ուսոյանի ժառանգորդը: Գալոյանը կարծում է, որ հիմնական հավակնորդն է Զախարի Քալաշովը, որը հենց այդ ժամանակահատվածում դուրս կգա իսպանական բանտից: Հայազգի  Արմեն Ղազարյանն էլ է թեկնածուների մեջ, բայց Գալոյանի խոսքով, նա քրեական աշխարհում “այն կշիռը” չունի:

Դեդ Հասանի  կլանը, չնայած թափված արյանը,  վրեժը լուծված չի համարում: Գալոյանը համոզված է, այն զենքը, որով սպանել են Ուսոյանին, եղել է ՌԴ-ի հատուկ ծառայությունների օգտագործած զենքերից մեկը: Ամբողջ աշխարհում իշխանությունները պայքարում են գողական աշխարհի դեմ եւ Պուտինը սրանով ուզում է ցույց տալ, որ մաքրվում է “այդ տիպերից”:

Քրեագետը ընդունում այն փաստը, որ Դեդ Հասանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցույց տվել, եւ չեն թույլատրել հուղարկավորելու Վրաստանում: “Մարդը մարդ է մնում` անկախ նրա գործունեությունից”,-ասաց Գալոյանը:

Ի դեպ, Դեդ Հասանի մասին պատմող գրքում լինելու են նաեւ պատմություններ հայ “օրենքով գողերի” մասին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ