19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծ փոթորիկ կլինի. «Թալիշ» ջոկատի հրամանատար

«Մենք մեր դիրքերում կանգնած ենք, հրետանային պատերազմ է գնում: Կան մարդիկ 60-65 տարեկան են գնացել են դիրքեր, պատրաստ են, միայն թող Աստված զորություն տա, մեր պայքարը արդարացի է»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Թալիշ» ջոկատի հրամանատար Վանիկ Օհանյանը:

«Իմ տեսակետով այս պահին օրհասական  մենակության մեջ ենք գտնվում, մենք պետք է դասեր քաղենք ու հույսը մենակ մեր վրա պետք է դնենք, ժողովրդի համախմբումը  մեզ կփրկի»,-ընդգծում է հրամանատարը:

Անդրադառնալով պաշտպանության համակարգում նախագահի հրամանագրով իրականացված պաշտոնանկություններին` Օհանյանն ասաց. «Տեղյակ եմ պաշտոնանկությունների մասին, բայց դա որևէ բան չի փոխում, օրհասական պահին պաշտոնանկությունը մեզ որևէ բան չի տալիս: Սա է խնդիրը»:

Բանակցային գործընթացին վերադառնալու հավանականությանը հրամանատարն արձագաքում է. «Բանակցություններ կլինեն անպայման, անկախ ամեն ինչից այդպես չի կարող շարունակվել: Եթե հանկարծ ու հանկարծ դարձավ անկառավարելի, մեծ փոթորիկ կլինի, աշխարհում, քանի որ մենք Նոյի հետնորդներն ենք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ