25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Միրումյանը բացառում է, որ ՓՄՁ-ները փակվեն հարկային բեռի պատճառով

Այսօր՝ ապրիլի 28-ին կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն անդրադարձավ ՓՄՁ-ների հարկային խնդիրներին:

Միրումյանի խոսքով  ՓՄՁ-ները հարկային բեռի պատճառով չէ, որ փակվում են. «Փոքր և միջին սյուբեկտների շրջանառությունները աճում են և դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ 2016 թվականի շրջանառության հարկի շեմը կտրուկ բարձրացավ:Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ երբ բիզնեսը բողոքի մի համակարգից, որտեղ հարկային բեռը ընդամենը կազմում է իրացման շրջանառության 1,6 տոկոսը: Այսօր վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարկային բեռը ՓՄՁ-ի վրա կազում է ոչ ավել քան 1,5 տոկոս իրացաման շրջանառություն: Սա աննախադեպ ցածր է: Նման պարագայում ՓՄՁ բիզնեսը բողոքի հարկային բեռից կամ այլ հանգամանքներից կարծում եմ հիմնավորված չէ»,-նշեց  Վախթանգ Միրումյանը:

Միրումյանը ընդգծեց, թե բացառվում է, որ ՓՄՁ-ները փակվեն հարկային բեռի պատճառով, և նման հիմնավորումները անհիմն են:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ