24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախում չունեցած հացը կիսում են ազատամարտիկների հետ /ֆոտո/

Արցախ աշխարհի Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղը մեկն է այն համայնքներից, որտեղ բնակիչների մեծամասնությունը վերաբնակեցված հայերն են: Այստեղ ապրում է մի խումբ ժողովուրդ, որ զոր ու գիշեր բարձր է պահում հայ ֆիդայու խոսքն ու պատիվը և անվերապահորեն հավատում այն ճշմարտությանն, որ «սա Հայաստանն է և վերջ»:

Ուռեկանի դպրոցը, մեկն է տարածաշրջանում բացված առաջին կրթօջախներից` հիմնադրվել է դեռ 1995-ին: Դպրոցի առաջին շրջանավարտներն այօր արդեն իրենք են դասավանդում դպրոցում, աշխատում գյուղի կենսական կարևորություն ունեցող հանգույցներում ու տնտեսություններում և արդեն նրանք է, որ իրենց զավակներին ճամփա են դնում բանակ` դեպի սահմանագիծ:

Ամեն ժամանակ, երբ Երևանցիները և մյուս քաղաքների բնակիչները անհանգստանում են Արցախում իրենց զինծառայությունն իրականացնող, իրենց որդիների համար` Ուռեկանում և հարակից գյուղերում, կյանքն ընթանում է իր բնականոն հունով` երգ ու պարով, տոներով, հիշատակի օրերով, ծնունդերով, կնունքներով, պսակադրություններով և այլ հիշարժան միջոցառումներով ու բնականոն առօրյայով:

Երբ քաղաքացիները զանգահարում են իրենց զինվոր որդիներին, հալ ու քեֆ հարցնում, զինվորներն էլ մեկ-մեկ սրտնեղում և բողոքում` հարկ է իմանալ, որ հենց այդ նույն զինվորների կողքին իրենց անհոգ խաղն են խաղում և զվարճանում գյուղի փոքրերը:

Գյուղացիներից շատերն էլ, ովքեր մեկ այլ վայրում էլ իրենց ազգական զինվորական տղաներն ունեն, իրենց որդու պես են նայում զինվորներին և իրենց աղքատիկ ունեցվածքից հնարավորին չափով բաժին են հանում, հարկ եղած դեպքում օգնում զինվորներին, քանզի նրանք զինվորի արժեքը գիտեն և գիտեն, որ Աստված էլ նրանցից հեռու չի` բարիք կարարեն և Աստվածն էլ պետքն եկած տեղը իրենց զինվոր տղաների առաջ, մի դուռ կբացի:

«Հայդուկ» կամավորականների ջոկատը, հիմնադիր հրամանատարներ, Արցախյան ազատամարտիկ գնդապետներ, Մասիսի Սայադի և Ջերմուկի Համոյի գլխավորությամբ, իր խորին շնորհակալությունն է հայտնում Ուռեկանի և հարակից գյուղերի ընտանիքներին, զինվորականներին ցուցաբերած անգնահատելի մեծ աջակցության համար:

Հայկ Կիսեբլյան

13055353_1096323550409282_4127274347380893939_n13096157_1096323993742571_2725457176749037192_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ