24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ից “աբիժնիկները”` Ծառուկյանի թեւի տակ. Ժամանակ

Թերթի տեղեկություններով, երեկ հանդիպել են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը (Զորիկ) եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում Արաբկիր վարչական տարածքում Զոհրաբ Զոհրաբյանի՝ ԲՀԿ-ին աջակցելու հարցը: Չի բացառվում, որ Զոհրաբ Զոհրաբյանը ընդգրկվի նաեւ ԲՀԿ-ի ավագանու ցուցակում:

Այս տարածքում ՕԵԿ-ի ձայներն ապահովելու համար համառ պայքար է մղելու Արաբկիր վարչական տարածքում հեղինակություն համարվող, վերջերս ՕԵԿ-ական դարձած, Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակի երկրորդ համարն է:

Ի դեպ, 2007-ին Զոհրաբ Զոհրաբյանը ԱԺ-ում էր հայտնվել Ռուբեն Հայրապետյանի “թեթեւ ձեռքով” եւ համարվում էր վերջինիս հովանավորյալը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ