25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գիտեր պատերազմի մասին. 14 տարեկանում զինվորագրված Գևորգը ասելիք ունի /վիդեո/

«Այս 4 օրվա պատերազմը իրական պատերազմ էր, երբ մեծ տրամաչափի զինատեսակներից ռմբակոծություններ եղան և դրանից հետո մենք խոցված ինքնաթիռում նրանց գաղտնի պլանները ու ծրագրերը բացահայտեցինք: Մենք իմացանք, որ նրաց նպատակները հեռուն էին գնում: Հակառակորդը չհասավ իր նպատակին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի տարիքով ամենափոքր կամավորը` Գևորգ Գևորգյանը:

Գևորգը պատերազմ գնաց , երբ դեռ 14 տարին չէր բոլորել: Գնաց ու հաստատեց իր ասելիքը:

Պատերազմից հետո դեռ անցնելու լուրջ ճանապարհ ուներ: Պատերազմի կրակների մեջ թրծված Գևորգը  հիմնադրեց Հայաստանում առաջին հայկական  մարտարվեստի դպրոցը:

Գևորգ Գևորգյանը իր դպրոցում այս տարիներին պատրաստել է ֆիզիկապես և հոգեպես ամուր հայրենիքի պաշտպանների, զինվորների, որոնք հեշտորեն կարող են տապալել վրա հասնող թշնամուն:

Գևորգ Գևորգյանը ապրիլի 2-ի գիշերը արդեն գիտեր սկսվող պատերազմի մասին և նա առանց վարանելու Արցախ գնաց:

Գևորգյանի նպատակը սակայն մեկն է` շարունակել պատրաստել հայրենիքին նվիրված ու զինվորական գործին գիտակ զինվորներ:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ