20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փրկենք Գառնու կամուրջը. ակցիա մշակույթի նախարարության առաջ /վիդեո/

Ուրբաթ` մարտի 16-ին, կառավարության 3-րդ շենքի առաջ էին հավաքվել մի խումբ ակտիվիստներ: Նրանք մշակույթի նախարարությունից փորձում էին ստանալ Գառնու կամրջի վերաբերյալ նախարարությանն ուղղված հանրային հարցադրումների պատասխանները:

Ըստ ակտիվիստների, նրանք պահանջում են, որ մշակույթի նախարարությունը ներկայացնի Գառնու կամրջի վերականագնման հետ կապված բոլոր ընթացակարգերը Ըստ նրանց հուշարձանը վերանորոգման հետեւանքով կորցրել է իր պատմական արժեքը, իսկ նախարարության պաշտոնյանները պնդում են հակառակը:

Ակցիայի մասնակիցներից Արգիշտի Կիվիրյանի կարծիքով, հուշարձանը վերականգնվել է այն ձեւով, որ փաստացի ավերվել է:  “Իրականացված  աբլիցովկան ավերել է ողջ կառույցը եւ այս ակցիան մշակույթի նախարարության ապօրինի գործողության դեմ է”,-ասաց նա:

 Ակցիայի մասնակիցներին հանդիպեցին մշակույթի նախարարության պաշտոնյաները: Նրանք ասացին, որ  կծանոթանան առաջարկներին, որից հետո  հետո պատրաստ են կազմակերպել քննարկումներ եւ պատասխանել ակտիվիստների հարցերին: Ներկայացնում ենք ակտիվիտների նամակը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

“Հարգելի տկն. Պողոսյան,

Սույն գրությամբ մենք բարձրաձայնում ենք մի քանի հարցեր ու հանգամանքներ` կապված Գառնու 11-րդ դարի կամուրջի վերականգման աշխատանքների հետ: Մենք կարծում ենք, որ այս վերականագնումը իրականում հանգեցրել է հանրապետական նշանակության պատմա-մշակութային հուշարձանի` որպես  պատմա-մշակույթային արժեքի ոչնչացմանը, եւ արդյունքում այն դարձել է հետիոտնի համար նախատեսված սովորական անցուղի կամ կամուրջ:

Մենք դատապարտում ենք նման գործելաոճը եւ այն անփութությունը, որով պետական լիազոր մարմինը վերաբերվում  է  մեր հոգեւոր – մշակութային ժառանգության նյութական արժեքներին:

Կարեւորելով յուրաքանչյուր որոշման եւ դրա հետեւանքների հանդեպ պատասխանատվությունը` պահանջում ենք հստակ եւ պաշտոնական պատասխան հետեւյալ հարցադրումներին.
Ե՞րբ եւ ո՞ր պետական լիազոր մարմնում է կայացվել կամրջի վերականգնման որոշումը:

Եթե դա կատարվել է ՀՀ Մշակույթի նախարարությունում, ապա անվանական նշեք, խնդրեմ, բոլոր որոշում կայացնողների անունները եւ պաշտոնները:  

Նշեք, խնդրեմ, նախարարության այն մասնագիտական խորհուրդը, որը քննարկել է այս հարցը եւ մասնագիտական դիտանկյունից կայացրել է վերականգման եզրակացությունը: Խնդրում ենք նաեւ նշել մասնագիտական խորհրդի անվանական կազմը եւ պաշտոնները:

Նախարարության կողմից  ո՞վ է լիազորված եղել իրականացնել վերականգնման աշխատանքների վերահսկողությունը. խնդրում ենք նշել անունները եւ պաշտոնները:

Ո՞ր ընկերություններն են իրականացրել աշխատանքները եւ ինչպե՞ս է կատարվել դրանց ընտրությունը: Խնդրում ենք տրամադրել ընտրության որոշում կայացնողների անունները եւ պաշտոնները:  

Որքա՞ն գումար է  նախատեսվել դրա համար, եւ որտեղի՞ց է այդ ֆինանսավորումը: Նշեք, խնդրեմ, աղբյուրները` ըստ բյուջեի, ըստ դրամաշնորհի կամ նվիրատվությունների ու դրանց համապատասխան որոշումները, կամ պայամանագրերը , կամ համաձայնագրերը, կամ նվիրատվությունների ընդունման ակտերը:   

Քանի որ աշխատանքները ավարտվել են, ներկայացրեք, խնդրեմ,  ֆինանսական հաշվետվությունը , այդ հաշվետվությունը կազմողների, դրանք հաստատողների ու աուդիտ իրականացնողների անուններն ու պաշտոնները:

Խնդրում ենք ներկայացնել աշխատանքների ավարտման ընդունման ակտը  եւ դրան հարակից տեղեկատվությունը, ինչպես նաեւ այն ընդունողների, ստուգողների անուններն ու պաշտոնները:

Բացի այդ,  բացառելու համար հետագայում նման գործելաոճը  եւ քաղաքականության իրագործումը` պահանջում ենք  այսուհետ պատմամշակութային կոթողներին վերաբերվող ցանկացած նախագիծ դնել հանրային փորձագիտական քննարկման ու ստանալ հանրության կարծիքներն  ու առաջարկները, իսկ եթե այդպիսի կարգ  արդեն կա, ապա այն կատարելագործել, որպեսզի հանրությունը ոլորտի մասնագետների թափանցիկ գործունեության արդյունքում մասնակիցը դառնա իր հոգեւոր – մշակութային  արժեքների պահպանման աշխատանքներին:

Խնդրում ենք ի գիտություն ընդունել այն, որ այս նամակում բարձրացված հարցերի պատասխանները  ակնկալում ենք ստանալ մարտի 15-ին,  երբ  կգանք նախարարություն մեր բողոքի ակցիայով ստանալու այս հաշվետվությունը եւ հարցերի պատասխանները: Խնդրում ենք նախապատրաստվել այս հարցով հանրային հաշվետվություն ներկայացնել ՀՀ քաղաքացիներին:

Մի խումբ քաղաքացիների անունից  /մարտի 11-ի դրությամբ սույն նախաձեռնությանը արդեն միացել են  220 հոգի/

  Հարգանքներով`Գայանե Գեւորգյան”

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ