29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդիկ սուրճ խմելիս վերլուծություններ են անում. Նաիրա Զոհրաբյան /վիդեո/

75559

‹‹ԵԽԽՎ-ում մեր իրականացրած աշխատանքը երկու մասին կբաժանեի՝ հրչապարակային  և ոչ հրապարակային կերպով իրականացված աշխատանքներ››, – ԱԺ-ում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվաիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս նշեց՝ մարդիկ հաճախ չեն գնահատում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իրականացրած սրտացավ ու լայնածավալ աշխատանքները:

‹‹Մարդիկ տանը նստած, սուրճ խմելիս վերլուծություններ են անում: Ասում են՝ այսպես չանեին, այնպես անեին, ավելի լավ կլիներ››, – ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս ընդգծեց՝ կան բազմաթիվ աշխատանքներ, որ իրականացվում են, բայց հանրությունը չի տեղեկանում դրա մասին. Կարգն այդպես է:
‹‹Մեր եվրոպացի գործըներներին բազմաթիվ փաստեր ենք ներկայացրել՝ Ադրբեջանը քաղաքական որոշում ունի. հարցը լուծել ռազմական ճանապարհով: Փաստ է՝ Ադրբեջանը կատարել է ռազմական հանցագործություն››, – ասաց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ