29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու աշխատանքից ազատվեց ԵՊՀ դասախոսը

image_18177

 ՛՛Բոլորս ենք հիշում ինչ քաղաքական լոզունգներով էին դասադուլի կազմակերպիչները փորձում կազմակերպել դասադուլը,: Ակնհայտ է, որ դասադուլի կոչերը տապալվեցին, նրա մեջ քաղաքական ենթատեքստ կա՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող ուսանողների կազմակերպած դասադուլի մասին, ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Մեկնաբանելով ուսանողների կոչերը՝ աշխատանքից հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնականի Գևորգ Մելքոնյանին՝ նախարարն ասաց. ՛Նախորդ շաբաթվա դեպքերի մեջ չի կարելի քավության նոխազ փնտրել:

Երկու կողմերից եղել են սադրանքներ ու վիրավորանքներ: Ինչ ցանում են, այն էլ հնձում են: Կազմակերպիչները մի բան հասկացել են: Հայ ուսանողությունն ուզում է նստել դասի, այդ պատճառով էլ հայտարարում են ուսանողներին, որ այս ակցիան ձեր դասերի ժամանակ չէ՛՛:

Ինչ վերաբերում է ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանին, ով քննադատել էր ԵՊՀ դասախոսների պահվածքը և հիմա հեռացվել է աշխատանքից,  Աշոտյանը նշեց, որ Միրզոյանին շատ լավ ճանաչում է: ՛՛Մեր բուհ-երում տարեկան հարյուրավոր դասախոսներ աշխատանքի են ընդունվում ու ազատվում, նախարարությունը ոչ մի առնչություն նման խնդիրների հետ չունի ու չի ունեցել, սա բուհ-երի ինքնավարության  կարևոր սկզբունքներից մեկն է՛՛:  

Նախարարը հավելեց, որ որքանով ինքն է տեղյակ, Միրզոյանը ժամամվճարով աշխատող դասախոս էր:

՛՛Եթե ուզում եք ինչ-որ քաղաքական բաներ փնտրել, ապա նշեմ, որ ԵՊՀ-ում ավելի կտրուկ ու կոշտ քաղաքական դիրքորոշում ունեցող դասախոսներ կան, որ աշխատում են: Ես դա չեմ դիտարկում ինչ-որ կտրուկ հայտարարության դիմաց հեռացում՛՛,-եզրափակեց Աշոտյանը: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ