18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես շոումեն չեմ… ելնեմ, սուրս ճոճեմ. Արմեն Աշոտյան

Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թթ. միջոցառումների համալիր ծրագիրը ԿԳՆ-ը դնում է հանրային քննարկման մինչև ապրիլի 15-ը: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Ծրագիրը քննարկվելու է անհատ քաղաքացիների, քաղաքացիական  ինստիտուտների ու մասնագետների հետ:

Նախարարը նշեց, որ ծրագրի շնորհիվ ուժեղացվելու է վերահսկողությունը ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ, իսկ շահառուներն ավելի են տեղեկացված լինելու իրենց իրավունքների մասին:

՛՛Մենք կարծում ենք, որ պետք է անենք հնարավորը, որ թերհամալրված դպրոցները չփակվեն, մենք պետք է պայքարենք յուրաքանչյուր գյուղական դպրոցի գոյության համար՛՛,-հավելեց նախարարը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ վերջերս դպրոցներում ավելացել են ծեծկռտուքի դեպքերը, նախարարը պատասխանեց, որ մամուլի համար գայթակղիչ է ամեն մի բռնություն դարձնել օրվա թեմա, իսկ դա դատապարտելի է:

՛՛Ուսուցիչները չպիտի դառնան հանրային քննարկման զոհ: Երբ ինչ-որ ուսուցիչ թույլ է տալիս իրեն ոչ նորմալ վարք, ինչու ենք մենք անհամարժեք բաներ սպասում: Ծեծը, բռնությունը երեխայի նկատմամբ չի արդարացվում և ոչ մեկի կողմից, բայց ես շոումեն չեմ, որ ինձ ահազանգ տաք, ես էլ ելնեմ, սուրս ճոճեմ ու հրահանգ տամ, որ այս կամ այն ուսուցչին աշխատանքից ազատեն, պատիժները պետք է լինեն համարժեք՛՛:

Ի դեպ, Արմեն Աշոտյանը, ով նաեւ ՀՀԿ փոխնախագահն է, այսօր հրաժարվեց անդրադառնալ քաղաքական հարցերի` խոստանալով առաջիկայում պատասխանել դրանց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ