29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

“Samsung”-ը ներկայացրել է իր նոր սմարթֆոնը` “Galaxy S4”-ը /ֆոտո/

image_18175

“Samsung” ընկերությունը Նյու Յորքում ներկայացրել է իր նոր սմարթֆոնը` “Galaxy S4”-ը: 

Այս սմարթֆոնի  յուրահատկությունը “առանց շփման ինտերֆեյսն” է. ցանկության դեպքում օգտատերը կարող է ղեկավարել սարքը` առանց էկրանին դիպչելու: Այս ֆունկցիան կոչվում է “Smart Scroll”(էջեր թերթելու համար), մյուսը` “Smart Pause”-ն է (երբ օգտատերը շեղվում է, տեսանյութի դիտումը դադարում է): Այս  ֆունկցիաների մասին ինֆորմացին տարածվել էր դեռ նախքան սմարթֆոնի պաշտոնական ներկայացումը: Այդ ժամանակ նշվում էր, որ սմարթֆոնը կարելի է ղեկավարել հայացքի միջոցով, սակայն ֆունկցիայի հիմքում ընկած է ոչ միայն աչքերի շարժումը, այլ ողջ դեմքի:

“Galaxy S4”-ը արտաքինից հիշեցնում է “Galaxy S3”-ը, սակայն այս սմարթֆոնն ավելի “բարակ է եւ ամուր”, նշել են ընկերության ներկայացուցիչները: Այն կշռում է 130 գրամ եւ 7.9 մմ հաստություն ունի: Արտաքին պատյանը պոլիկարբոնատից է, որն իր սարքավորումների համար օգտագործում է “Nokia”-ն:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ