25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանն այս անգամ կուրծք չի ծեծել /վիդեո/

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում առաջին անգամ Ադրբեջանը չփորձեց կուրծք ծեծել ու պնդել, թե  նախահարձակ չի եղել, քանի որ փաստերն ավելի զորեղ են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանն ընդգծեց՝ Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան ունեն արբանյակային հետախուզության տվյալներ, և անիմաստ կլիներ, որ  ադրբեջանական կողմը ստեր,  ասեր՝ Հայաստանն է նախահարձակ եղել:

«Առաջին անգամ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներն,  ըստ էության,  զուսպ էին իրենց հրապարակային և ոչ հրապարակային ելույթներում և քայլերում»,-ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝  ԵԽԽՎ նախագահը՝ Պեդրո Ագրամունտը լավ գիտի՝ որ կողմն է ագրեսորը:

«Ագրամունտը հրաշալի տեղեկացված է, գիտի,  թե ով է թիվ մեկ ագրեսորը: Ագրամունտը հրաշալի գիտի, թե ինչ բարբարոսություններ է իրականացրել ադրբեջանական կողմը: Տեղեկացված լինելը, մի հարց է, մեկ այլ հարց է Ագրամունտի ընտնեկան շահը՝ Ալիևի ու Ադրբեջանի  հետ կապված»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

https://www.youtube.com/watch?v=6gakY6_v_ZQ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ