24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատգամավորը՝ ԱԳ նախարարին

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր`  ԱԺ նիստի ընացքում, դժգոհեց ՀՀ ԱԳ նախարարության աշխատանքից:

«Այս ծանր օրերին, երբ նաև Նալբանդյան-Լավրով հանդիպումն էր ընթանում, մենք ավելի շատ ինֆորմացիա ստանում էինք ռուսական մամուլից, քան թե մեր», – ասաց Քոքոբելյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ հավանաբար ԱԳՆ-ն հարմար չի գտել, որ  որոշ բաներ հրապարակվեին:

«Առաջարկում և պահանջում եմ, որ արտգործնախարարն առնվազն երկու թեմայի հետ կապված հաղորդագրություն ներկայացնի, մեկը` ՀՀ և ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի վերաբերյալ, մյուսը` բանակցային գործընթացի, որպեսզի ստիպված չլինենք այլ երկրների լրատվամիջոցներից կամ պաշտոնական կայքերից տեղեկանալ»,- ընդգծեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ